Լրահոս
Օրվա լրահոսը

FIDH գլխավոր քարտուղար. Առաջիկա ընտրություններում նույն խախտումները կրկնվելու են

Դեկտեմբեր 14,2011 15:37

ՀՀ իշխանությունները դեռ չեն իրականացրել լիարժեք քննություն` 2008-ի մարտին ցուցարարների դեմ կիրառած անհամաչափ ուժի եւ բախումների արդյունքում մահվան ու վնասվածքների դեպքերի հետ կապված: Չի իրականացվել նաեւ ոստիկանությունում տեղի ունեցած դաժան վերաբերմունքի մասին մեղադրանքների համապատասխան քննություն: Այս մասին նշված է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի 2011-ի տարեկան զեկույցում, որն այսօր ներկայացվեց լրագրողներին:

Զեկույցը իրավապաշտպանների պաշտպանության մասին է եւ անդրադարձ կա 2010-ի հանրահավաքներին ՀԺ-ի լրագրող Անի Գեւորգյանի, նրա եղբոր` Սարգիս Գեւորգյանի եւ ընդդիմադիր Դավիթ Քիրամիջյանի ձերբակալությանը, բնապահպան Մարիամ Սուխուդյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքին, որն արվել էր «Հայլուրում» սեռական ոտնձգության մասին տեսանյութից հետո, ինչպես նաեւ, «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» համար փաստաբան Մուշեղ Շուշանյանի դեմ հարուցված քրգործին, որին նա «արժանացել» էր` մարտի դեպքերին մասնակցած եւ ձերբակալված 5 անձանց պաշտպանելու համար:

Ըստ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի քարտուղար Արտակ Կիրակոսյանի. «Մենք ունենք գործեր, օրինակ` Լեւոն Գուլյանի գործը, որոնք վկայում են, որ կյանքի իրավունքը զրկելուց, որի համար պետությունը պատասխանատու է, այդպես էլ մենք լուծումներ չենք գտնում, եւ դա վտանգում է մեր ամբողջ պետականությունը: Ասում են՝ Գուլյանը մահացել է, դա կոծկում են, դնում մի կողմ ու շարունակում աշխատել, այդպես չպետք է լինի»:

FIDH-ի գլխավոր քարտուղարն անգամ շատ լավատեսական սցենարի դեպքում հույս չունի, որ առաջիկա ընտրություններում չեն ոտնահարվի մարդկանց իրավունքները. «Նախընտրական փուլը ցույց կտա, թե մենք ինչ իրավիճակ ենք ունենալու ընտրությունների ժամանակ, ընտրություններից հետո: Այսօր մարտահրավերը կա, բոլորի համար էլ հասկանալի է, որ դա չի կարող չշարունակվել եւ նույնը կրկնվելու է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031