Կիեւի Պեչերսկի շրջանի դատարանը այսօր կարճել է հետաքննող լրագրող Գեորգի Գոնգաձեի սպանությանը առնչություն ունենալու մեղադրանքով Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի դեմ հարուցված քրեական գործը։
Գոնգաձեին առեւանգել էին 2000 թվականի սեպտեմբերին, այնուհետեւ նրա գլխատված դիակը հայտնաբերվել էր Կիեւին մերձակա անտառում։
Լրագրողը իր հրապարակումներում անդրադառնում էր իշխանության բարձր օղակներում առկա կոռուպցիային եւ հայտնի էր որպես այն ժամանակվա նախագահ Կուչմայի քննադատ։
72-ամյա Լեոնիդ Կուչմայի դեմ քրեական գործը այս տարվա մարտին հարուցել էր Ուկրաինայի գլխավոր դատախազը։ Նախկին նախագահը հերքում էր իրեն առաջադրված մեղադրանքը։
Դատարանը ապօրինի է համարել քրեական հետապնդումը Կուչմայի նկատմամբ։
Ազատություն Ռադիոկայան