Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք մասնավոր ընկերությունների թերացումն արժեցել է 600 միլիոն դրամ

Դեկտեմբեր 14,2011 14:48

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից տեղեկացանք, որ նախարար Արմեն Գեւորգյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ու Արմավիրի եւ Արագածոտնի մարզպետները մարզերի համայնքապետերի մասնակցությամբ քննարկել են այս մարզերի մի շարք համայնքներում գազիֆիկացման աշխատանքների իրականացումն ստանձնած ընկերությունների գործունեությանն առնչվող հարցեր ու արձանագրել, որ Արմավիրի եւ Արագածոտնի մի շարք համայնքներում 2004-2007թթ. գազիֆիկացման աշխատանքների իրականացումն ստանձնած «Մանշին», «Ման-Նախ» եւ «Տեդաս» ընկերությունների աշխատանքներում արձանագրվել են թերություններ եւ խախտումներ: Նախարարության տվյալով, իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ` պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ: «Մանշին» եւ «Ման-Նախ» ընկերությունների թույլ տրված խախտումների առնչությամբ հարուցված քրեական գործերով դատաքննությունն ավարտվել է, կայացվել են վնասը վերականգնելու վերաբերյալ դատական վճիռներ: Վերոնշյալ ընկերություններից ներկայումս միայն «Մանշինն» ունի 10 մլն դրամի պարտավորություն, որը մինչեւ դեկտեմբերի 15-ը մարելու ժամանակացույց է կնքել համայնքապետերի հետ: Պարտքը չմարելու դեպքում գումարը կգանձվի դատական կարգով:

«Տեդաս» ընկերության տնօրենի դեմ հարուցված քրեական գործը դեռ դատարանում է:

Այս ընկերությունների անբարեխղճության արդյունքում Արագածոտնի երկու եւ Արմավիրի յոթ համայնքներում գազիֆիկացման աշխատանքներն ավարտելու համար կպահանջվի լրացուցիչ 600 միլիոն դրամ: Պետությունը կտա… եթե ունենա, համայնքապետերին ակնարկել են պետական պաշտոնյաները:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031