Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԳՄ-ն անհրաժեշտ է համարում Հայերենի բարձրագույն խորհրդի վերականգնումը

Դեկտեմբեր 14,2011 14:44

Դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության ընդլայնված նիստը, որին մասնակցում էին նաև ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի տնօրեն Վ. Համբարձումյանը, ՀՀ Լեզվի պետական տեսչության պետ Ս. Երիցյանը, Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կ. Ռա‎ֆայելյանը, լեզվաբաններ։

ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը նշեց, որ վերջին տարիներին գրական հայերենի կանոնարկման գործընթացը բարձիթողի վիճակում է։ Նախորդ տասնամյակներում գործող տերմինաբանական կոմիտեն (այնուհետև՝ Հայերենի  բարձրագույն խորհուրդ) երկար ժամանակ է, ինչ չի գործում։ Փաստորեն գրական հայերենի տերմինաշինության, տարբեր գիտաճյուղերի ոլորտում տերմինարանների ստեղծման և վավերացման ասպարեզում որևէ աշխատանք չի կատարվում։ Մամուլը, հեռուստատեսությունը, տարբեր լրատվամիջոցներով մատուցվող գովազդը հայերենի խաթարման ու աղավաղման բազմաթիվ նմուշներ են ներկայացնում։ Հաշվի առնելով այդ անվերահսկելի իրողությունը, Հայաստանի գրողների միության նախագահությունը, մասնագետների հետ քննարկումներով, հրատապ է համարում Հայերենի  բարձրագույն խորհրդի վերականգնումը, որպես գրական լեզվի բնագավառի միակ օրենսդիր։ Այդ նպատակով առաջարկվում է ՀՀ  կառավարությանն առընթեր ստեղծել առանձին կառույց, որը կընդունի լեզվական օրենքները և կկանոնակարգի  լեզվական դաշտում տիրող քաոսը։ Հայերենի բարձրագույն խորհրդի ընդունած որոշումները կվավերացվեն ՀՀ Արդարադատության նախարարության կողմից և պարտադիր կլինեն  գրական լեզվի գործածության բոլոր ասպարեզներում։

Հեղինե ՆԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031