Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կույր լեռնագնացն ու միթեւանի բասկետբոլիստը

Դեկտեմբեր 14,2011 14:18

Էրիկ Վայմայերը տեսողությունից զրկվել է 13 տարեկանում: Այնուհետեւ, միջնակարգ դպրոցում աշխատել է մանկավարժ, եղել ըմբշամարտի մարզիչ եւ բարձրակարգ ըմբիշ: Սակայն նրան ամենից շատ հրապուրել են լեռները:

Նա 2001 թվականին դարձել է աշխարհում առաջին կույր մարդը, որը ոտք է դրել Էվերեստի գագաթին, իսկ արդեն հաջորդ տարի նվաճել է Ավստրալիայի Կոստյուշկո եւ Ռուսաստանի Էլբրուս ամենաբարձր լեռնագագաթները: «Երբ ես մագլցում եմ, ձեռքերս են աչքերի դեր կատարում, – պատմում է Վայմայերը: – Մատներս մանրակրկիտ շոշափում են յուրաքանչյուր ապառաժ: Եվ երբ մի ձեռքով կառչելու քար եմ գտնում, մյուս ձեռքս ձգվում է առաջ` կառչելու նոր տեղ գտնելու համար»:

Իսկ ԱՄՆ Յուտայի նահանգից Պորտեր Էլլետի թեւն անդամահատել են չորս տարեկանում` ավտովթարից հետո: Չնայած դրան, երիտասարդը Ուեյնի միջնակարգ դպրոցի բասկետբոլային թիմի աստղն է եւ թիմը դուրս է բերել ավելի բարձր կարգ ունեցող մրցաշարեր:

Պորտեր Էլլետը նաեւ հիանալի բեյսբոլիստ է եւ միջին ու երկար մրցատարածությունների վազորդ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031