Լրահոս
Օրվա լրահոսը

Շտեմարանները 2000 դրամ են

Դեկտեմբեր 14,2011 13:53

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ պատրաստ է եւ վաճառքի է հանվել ԳԹԿ-ի կողմից հրատարակված հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայի 2012թ. պետական ավարտական եւ միասնական քննությունների առաջադրանքների շտեմարանի առաջին մասը:

«Պետական ավարտական եւ միասնական քննությունների թեստերը կազմվելու են բացառապես ԳԹԿ-ի կողմից հրատարակված շտեմարանի առաջադրանքներից: Շտեմարանում ընդգրկված են հանրակրթական դպրոցի հայոց լեզվի եւ հայ գրականության ծրագրային նյութերին համապատասխան առաջադրանքներ եւ վերաբերում են դասընթացի գրեթե բոլոր բաժիններին: Շտեմարանը կազմված է պետական ավարտական եւ միասնական քննությունների «Ուղեցույցի» համապատասխան: Շտեմարանը կազմելիս առաջին հերթին հաշվի են առնվել գործող դասագրքերը, ինչպես նաեւ «Ուղեցույցով» նախատեսված պարտադիր ընթերցանության եւ անգիր սովորելու համար հանձնարարվող ստեղծագործությունները հայ գրականությունից: Բառագիտության բաժինը կազմելիս հիմք են ընդունել «Ուղեցույցում» նշված բառարանները»,- ասաց Գ. Մանուկյանը: Հիշեցնենք, որ բոլոր առարկաների ուղեցույցները ԳԹԿ-ն ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես անվճար տրամադրել է շրջանավարտներին:

Հավելենք, որ ԳԹԿ-ի տպագրած շտեմարանների վրա գրված է հրատարակչի անունը՝ Գնահատման եւ թեստավորման կենտրոն, իսկ առաջին էջը կնքված է: Այս ամենը արվել է՝ խուսափելու շուկայում հայտնված այլ նմանակ շտեմարանների հետ գիրքը շփոթելուց: Շտեմարանի արժեքը սահմանվել է 2000 դրամ, չնայած որոշ դպրոցներում ավելի մեծ գումար են պահանջել:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031