Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դժգոհ եմ դատարանից, իշխանություններից, որ թույլ են տալիս ժողովրդին ջարդել»

Դեկտեմբեր 14,2011 13:45

Լեռնապատցին դիմելու է ՀՀ վերաքննիչ դատարան

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Նաիրա Ավետիսյանի գլխավորությամբ, մասնակի բավարարել է Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցադիմումն ընդդեմ համագյուղացի Սամվել Թամարյանի: Համայնքի ղեկավարը մեղադրում էր համագյուղացուն իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորելու մեջ:

Վանո Եղիազարյանը դատարանից պահանջում էր պարտավորեցնել գյուղացուն վիրավորանք հասցնելու եւ զրպարտության համար հօգուտ իրեն բռնագանձել 400.000 ՀՀ դրամ, ինչպես նաեւ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 68 հոդվածով նախատեսված դատական ծախսերը: Դիմելով դատարան՝ Եղիազարյանը հայտնել էր, որ 2011թ. օգոստոսի 18-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված ցույցի ժամանակ Սամվել Թամարյանն իր մասին արել է հետեւյալ արտահայտությունները:

«Մարդուն զաստավիտ ա անըմ, ասըմ ա րեխեդ բանակըմ ծառայըմ ա… դատի տված են… սաղ գեղը…վախ կա», ապա Ֆահրադ Ոսկանյանի այն զրպարտությանը, թե իր խոտը վառել է տվել, լրացրել եւ հաստատել է, թե իբր Ֆահրադը ընդդիմադիր է եղել, դրա համար է վառել տվել. «Որպես ընդդիմադիր՝ սրանից ութ տարի առաջ»:

Tert.am կայքի տեսանյութերի բաժնից էլ համայնքապետը տեղեկացել է վերոնշյալ արտահայտությունների մասին:

Նույն օրը ինտերնետային այլ կայքից տեղեկացել է նաեւ, որ Սամվել Թամարյանն իր մասին հայտարարել է, թե «Հանրապետական կուսակցությունը պղծող ա դա»:

Վերոնշյալ արտահայտությունները Վանո Եղիազարյանը համարում է զրպարտանք, որով վնաս է հասցվում իր պատվին, արժանապատվությանը:

Դատարանը որոշում է կայացրել վիրավորանքի եւ զրպարտության համար պատասխանողից հօգուտ հայցվորի 102 000 ՀՀ դրամ գումար բռնագանձել, որից 100 000 ՀՀ դրամը՝ որպես պատճառված վնասի հատուցման գումար, 2000 դրամն էլ՝ որպես նախապես վճարված պետական տուրք:

Սամվել Թամարյանը, սակայն, հրաժարվում է վերոնշյալ արտահայտություններից՝ պնդելով, որ ինքը նման արտահայտություններ չի արել, ավելին՝ դատական նիստերի ժամանակ հայցվոր կողմը հրաժարվել է «Հանրապետական կուսակցությունը պղծող ա դա, մարդուն սազտավիտ ա անըմ, ասըմ ա րեխեդ բանակըմ ծառայըմ ա» արտահայտություններից:

«Դատարանը հաշվի չի առել այդ փաստը, դժգոհ եմ դատավճռից: Դժգոհ եմ դատարանից, իշխանություններից, որ թույլ են տալիս ժողովրդին ջարդել»,- բողոքում է Սամվել Թամարյանը:

Նա մտադիր է դիմել ՀՀ վերաքննիչ դատարան:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031