Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, հրդեհի ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կենտրոն, որ հրդեհի վտանգ կա Երևանի Թաիրովի 14 հասցեում:
Ինչպես դեպքի վայրից Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Թաիրով 14 հասցեում են գտնվում Ճանապարհային ոստիկանության առաջին և երկրորդ սպայական գումարտակները, այսպես ասած Երևանի «Փոսի գայի»–ն:
Կարճ ժամանակում դեպքի վայր ժամանեցին Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հրշեջները՝ չորս մարտական հաշվարկով: Բարեբախտաբար հրդեհը կարճ ժամանակում հրշեջների կողմից մարվել է և հրդեհի տարածումը՝ կանխվել:
Պարզվել է, որ հրդեհի պատճառը եղել է երկրորդ հարկում տեղադրված էլեկտրական վահանակը:
Կարդացեք նաև
Ժամանել են նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանը, երկրորդ սպայական գումարտակի պետ Արսեն Արշակյանը, առաջին սպայական գումարտակի պետ Եղիշ Ենգիբարյանը և փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի