Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մամուլում հրապարակելուց հետո

Դեկտեմբեր 14,2011 13:43

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011թ. դեկտեմբերի 1-ի հրամանով փոփոխություն է կատարվել հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվության ձեւում, ինչպես նաեւ դրանց լրացման ու հրապարակման կարգում: Ըստ ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջի, փոփոխության արդյունքում հիմնադրամների պաշտոնատար անձինք այսուհետեւ պետք է գործունեության հաշվետվությունները լրացնեն ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված ձեւի համաձայն:

Մամուլում հրապարակելուց հետո, 30 օրվա ընթացքում հաշվետվությունը հրապարակելու մասին հիմնադրամները ծանուցում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը՝ նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի անունով գրությամբ, որին կից ներկայացվում են հաշվետվությունը եւ լրատվամիջոցի օրինակը: Գրությունը պետք է բովանդակի տեղեկություններ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am) համապատասխան հայտարարության տեղադրված լինելու մասին:

Նախարարությունը հիշեցնում է, որ հիմնադրամների գործունեության հաշվետվությունները սահմանված կարգով չհրապարակելը առաջացնում է վարչական տույժ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.18-րդ հոդվածի համաձայն:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031