ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստում ընտրվել է Հայաստանի ներկայացուցիչ Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեում (ԽԿԿ)՝ 4 տարի ժամկետով: Կոմիտեի գործունեությունը հիմնվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա. «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»: ԽԿԿ-ն ապահովում է ազատազրկված անձանց խոշտանգումներից եւ այլ տեսակի դաժան վերաբերմունքից պաշտպանելու ոչ դատական կանխարգելիչ մեխանիզմներ:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ