Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավոր Սարգսյանը գտնողներին նվեր կտա

Դեկտեմբեր 14,2011 13:35

Օրերս «Առավոտ» օրաթերթում հրապարակվել էր տեղեկություն, որ Ամասիայի կարի գործարանը, որր կառուցվել է հայ–գերմանական «ՎԿՍ Արմենիա» ընկերության՝ մայրաքաղաքում բնակվող հարուստ ամասիացիների, մասնավորապես՝ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի միջոցներով, կռվախնձոր է դարձել: Ըստ որոշ տեղեկությունների՝ այս գործարանում, հակառակ ոմանց կամքի, «փայատեր» է դարձել Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը։ Այդ լուրր չի համապատասխանում իրականությանը։ Եվ քանի որ Ալեքսանդր Սարգսյանը Հայաստանում չէ, ուստի ես նրա անունից լիազորված եմ հայտարարելու, որ եթե որեւէ մեկր կարող է պնդել ու ապացուցել, թե Սարգսյանը մասնաբաժին ունի գործարանում, ապա պատգամավորը այն նվիրում է գտնողներին։

ՍՏԵԼԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի օգնական

 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել