Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ապագան եվրոպական ընտանիքում

Դեկտեմբեր 14,2011 13:21

«Եվրասիական տնտեսական միությանը մենք կտրականապես դեմ ենք, քանի որ դա մի նախաձեռնություն է, որն ընդամենը միտված է սպասարկելու պուտինյան Ռոսաստանի արդեն իսկ բացահայտորեն դրսեւորվող ծավալապաշտական նկրտումները: Հայաստանի անդամակցության մասին ընդհանրապես խոսք չպետք է լինի, քանի որ այդ դեպքում Հայաստանի ներկա ֆորպոստի կարգավիճակը մի քանի քայլով ավելի կխորանա: Մենք՝ «Ազատ դեմոկրատներս», Հայաստանի ապագան տեսնում ենք եվրոպական ընտանիքում, ժամանակակից քաղաքակիրթ պետությունների շարքում, որոնց հետ այսօրվա Ռուսաստանը՝ իր ավտորիտար իշխանություններով, որեւէ աղերս չունի»,- «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Եվրասիական միություն ստեղծելու ՌԴ իշխանությունների գաղափարին եւ ՀՀ-ի՝ դրան հնարավոր անդամակցությանը, ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Գառնիկ Գեւորգյանը:

Հարցազրույցը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել