Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակե՛ք Վանքից անհետացած իրերի ցուցակը

Դեկտեմբեր 14,2011 12:29

Լոնդոնի հռչակավոր Sotheby’s-ում վաճառվել է 17-րդ դարի հայկական ձեռագիր ավետարան 
Վաճառված ավետարանը Սպահանի Սբ. Ամենափրկիչ վանքից թալանված իրերից չէ՞ր

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 14.12.2011: «Sotheby’s» աճուրդի տանը օրերս վաճառվել է 17-րդ դարի հայկական ձեռագիր ավետարան: Ինչպես հայտնում է աճուրդի տան կայքը, հնարավոր է, որ այն ստեղծվել է 1671 թ-ին:Գրքի նախնական արժեքը տատանվել է 4-6 հազար անգլիական ֆունտ ստեռլինգ, վաճառվել 13.750 ֆունտ ստեռլինգով: Այս մասին տեղեկացնում է «panarmenian.news»  կայքէջը:

Լրատվության համաձայն մագաղաթյա ձեռագիրը բաղկացած է 271 էջից, որի վրա գրված է սև թանաքով և ,բոլորգիրե կոչված տառատեսակով: Այն հարուստ է բազմաթիվ զարդանախշերով, պարունակում է թռչունների, կենդանիների ևմարդկային ֆիգուրներ: Բնական ներկերի հետ օգտագործվել է նաև ոսկի: 25 x 17.5 սմ չափսի ձեռագրի ստեղծման վայրի, ավետարանչի անվան կամ ծաղկողի մասին կայքը ոչ մի տեղեկություն չի տալիս: Կազմը կարված է կտորից:

Մինչ այս պահը, մեզ անհայտ է թե որտեղից է «Sotheby’s» աճուրդի տանը հայտնվել 17-րդ դարի հայկական ձեռագիր ավետարանը: Չենք կարող մեղադրել ոչ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդին, ոչ էլ այլ կողմի: Սակայն հաստատորեն կարող ենք ասել որ եթե ապագայում հայտնաբերվի, որ հիշյալ ձեռագիր ավետարանը մաս է կազմում Սպահանի Սբ. Ամենափրկիչ վանքի թանգարանից գողացված իրերին, այդ պարագային ՍՀԹ Թեմական խորհրդի անդամները, բոլորով հանդերձ, ոչ թե թերացած կլինեն իրենց պարտականություններում, այլ մեղսակցած կատարված հանցագործության մեջ. Որովհետեւ.

Սպահանի ՀԹ Թեմական խորհուրդը լինելով ընտրյալ կառույց պատասխանատվություն է կրում Պատգամավորական ժողով ընտրած՝ հայ քաղաքացիների առջեւ եւ պարտավոր էր աշխատել ԹԱՓԱՆՑԻԿ ԵՎ ՕՐԵՆՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ, եւ ոչ ինչպես ինքն է հայտարարել ,խորհրդապահօրէնե հարցերը լուծելու իր որոշման մասին:

Մենք կրկին անգամ Սպահանի ՀԹ Թեմական խորհրդից պահանջում ենք հայտարարությամբ հանդես գալ իր կատարած քայլերի մասին, եւ թեկուզ հապաղումով հրապարակել Վանքից անհետացած իրերի ցուցակը եւ հստակեցնել՝ որ արդյո՞ք ,Sotheby’sե աճուրդի տնում հայտնված 17-րդ դարի հայկական ձեռագիր ավետարանը պատկանում է Վանքի թանգարանին թե ոչ:

Հիշեցնենք, ավարտվող տարվա հունիսի 12-ին, Լոնդոնում, երկու հայեր փորձել էին վաճառքի հանել Սպահանի Սբ. Ամենափրկիչ վանքի թանգարանից թալանված 14-րդ եւ 17-րդ դարերին պատկանող հայկական ազգային ժառանգության մասունքներ, Որոնց մասին մինչ այդ որեւէ տեղեկություն չէր հրապարակել ՍՀԹ Թեմական խորհուրդը, իսկ մամուլի արդար հարցումներին ի պատասխան այդ Խորհուրդն անընդհատ պնդում էր, թե հարցը հետապնդում է ,խորհրդապահօրէնե: Եվ հակառակ նրան, որ հոկտեմբերի 3-ին, Սպահանում, երեք կասկածյալներ են ձերբակալվել այդ կապակցությամբ ու նույնիսկ ոստիկանության կողմից առգրավված է ,մի շարք գողացւած պատկերներե, ցայժմ Թեմական խորհուրդը չի հրապարակել թալանված իրերի ցանկը:


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031