Այսօր Վաշինգտոնի առևտրային հանձնաժողովը կպարզի՝ արդյոք HTC-ն խախտում է Apple-ի արտոնագրային իրավունքները: Եթե որոշումը կայացվի Apple-ի օգտին, հանձնաժողովը կարող է արգելել HTC հեռախոսների ներկրումն ԱՄՆ: HTC-ն իր հերթին մեղադրում է Apple-ին իր տեխնոլոգիաները յուրացնելու մեջ, սակայն դեռևս հաջողության չի հասել արտոնագրային պատերազմում:
Նոյեմբերին ԱՄՆ-ի առևտրային հանձնաժողովը հաստատել է, որ Apple-ի սարքերից և ոչ մեկը չի խախտում HTC-ի արտոնագրային իրավունքները:
Նշենք, որ HTC-ն երրորդ ընկերությունն է, որը Google-ի Android օպերացիոն համակարգն օգտագործելու պատճառով ստիպված է դատական գործերի մեջ ներքաշվել Apple-ի հետ:
PCNews.am