«Մի՞թե նմանատիպ հյուրանոցային համալիր չպետք է ունենա հանրապետության երկրորդ քաղաքը», զարմացել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով իրեն պատկանող
«Ալեքսանդրապոլ» հյուրանոցի շուրջ բարձրացած աղմուկին։
«ՉԻ»- Գյումրիում, իհարկե, անպայման պիտի շքեղ հյուրանոց լինի. այս հարցում Վարդան Ղուկասյանն իրավացի է։ Բայց ամենեւին պարտադիր չէ, որ այդ հյուրանոցի սեփականատերը հենց քաղաքապետը լինի: Սա, համաձայնվեք, մի քիչ կասկածելի է։
Բայց հիմնական զավեշտը հետեւյալն է։ Գյումրիի քաղաքապետն, ուրեմն, պետական պաշտոնյա է, ապրում է բացառապես աշխատավարձով, բայց հաջողացնում է մի քանի միլիոն դոլար արժողությամբ հյուրանոց կառուցել եւ, այդքանից բացի, մի ուրիշ սիրած զբաղմունք էլ ունի. սիրում է խոսել այն մասին, թե ինչպես են նախկին իշխանությունները «ՀՀՇ-ի օրոք» թալանել Գյումրին: Ավելին՝ այնքան խելք չունի, որ գոնե սուս մնա եւ իր այդ էկզոտիկ մտքերը չփոխանցի լրատվամիջոցներին։
Կարդացեք նաև
«Չորրորդ ինքնիշխանություն»