Այս պատմության մեջ իրեն ոչ պակաս տգեղ դրսեւորեց նաեւ Սիլվա Համբարձումյանը։ Ծեծված տիկինը, որը մինչ այդ հավաստիացնում էր, թե գնալու է մինչեւ վերջ, երեկ արդեն քիչ էր մնում շնորհակալություն հայտներ Լիսկային՝ իրեն ծեծելուց հետո «զղջում եմ» բառերն արտաբերելու համար. «Սա համարում եմ որպես ինձ շնորհակալություն»,- ոչ ավել, ոչ պակաս ասել է տիկինը։ Եվ դա այն դեպքում, երբ Լիսկան, ըստ էության, չի ընդունել, որ ինքը զղջում է իր արարքի համար. «Ի՞նչ ա նշանակում՝ զղջացել եմ… ես ընդհանուր, երեւույթի համար եմ զղջացել»։
Այս ամենից հետո, որքան էլ տխուր է, սակայն մենք էլ զղջում ենք, որ լուսաբանել ենք ըստ էության միմյանցից շատ չտարբերվող Լիսկայի ու Շաքար Սիլվայի «ռազբորկաները»՝ այդպիսով նպաստելով նրանց քաղաքական ու բիզնես PR-ին։ Բայց, որ ամենակարեւորն է՝ ավելորդ անգամ ի ցույց դնելով օլիգարխիատում տիրող անբարո բարքերը։ Թող հոշոտեն իրար՝ ինչքան ուզում են, սակայն հասարակության աչքից հեռու։ Առանց այդ էլ հասարակությունը չափից ավելի հիսաթափված է:
«Ժողովուրդ»