Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատրյան 3 եղբայրներից ամեն մեկի դեմ 4 քրգործ է եղել

Դեկտեմբեր 14,2011 11:15

Հայաստանի Հանրապետության 20-ամյա պատմության մեջ յուրահատուկ զուգադիպություն է գրանցվել։ Սյունիքի մարզպետ Լիսկա մականունով հայտնի ՀՀԿ-ական Սուրիկ Խաչատրյանն ու նրա երկու եղբայրներ Սերոբ (մականունը Հոպոպ) ու Սեյրան (մականունը Աղալար) Խաչատրյաններից յուրաքանչյուրը հասցրել է «արդար քրտինքով» 4-ական քրեական գործ վաստակել (հանցագործությունների տեսակները տարբեր են՝ խուլիգանությունից մինչեւ թմրամոլություն): Ընդ որում, դեռ մինչեւ վերջերս եղբայրներից միայն Լիսկան էր իր դեմ հարուցված քրեական գործերի քանակով կամ մեկ միավորով զիջում մյուսներին (ընդամենը 3 քրգործ): Եվ հանկարծ հայտնվեց Սիլվա Համբարձումյանը եւ հավասարեցրեց հարազատ եղբայրների միջեւ հաշվի տարբերությունը՝ օգնելով պահպանել անպատիժ քրգործերի ավանդույթը։ Ինչպես ասում են, բա էլ ո՞ր օրվա «ախպերներն» են, որ իրար հավասար չլինեն։ Զարմանալի զուգադիպությամբ Խաչատրյան եղբայրներից որեւէ մեկը հարուցված քրեական գործերի շրջանակներում լուրջ պատիժ չի կրել։

 

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031