Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ն իր սեմինարներն անցկացնելու է անտառո՞ւմ

Դեկտեմբեր 14,2011 11:14

ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում որոշման մի նախագիծ է ընդգրկված, որը, թերեւս, կդառնա ամենահումորայինը անցնող տարվա ընթացքում։ Սա կարելի Է թարգմանել եւ ուղարկել, ասենք, ռուս հայտնի երգիծաբան Միխայիլ Զադորնովին։

Ըստ նախագծի, պետք Է վարձակալական հիմունքներով 25 տարի ժամկետով ՀՀ պետեկամուտների կոմիտեին Դիլիջանի ազգային պարկի տարածքից 22.5 հեկտար անտառ հատկացվի, ինչպես նշված է նախագծում՝ «հարկային, մաքսային եւ քաղաքացիական ծառայողների ուսուցումը, վերապատրաստումն ու սեմինարների անցկացումը կազմակերպելու նպատակով»։ Իսկ հումորն այն Է, որ կառավարության նույն որոշմամբ՝ այդ տարածքում կառուցապատումն արգելվելու է։ Ստացվում Է, որ պետեկամուտների կոմիտեն այսուհետ իր սեմինարներն անցկացնելու Է անտառում՝ խարույկի շուրջ, կոճղերին նստած։

Որոշման նախագծում այդպես էլ հիմնավորված Է. «Բացակայում Է համապատասխան տարածքը, որի առկայությունը հնարավորություն կտա երիտասարդ մասնագետների մասնագիտական հմտությունների բարձրացման նպատակով պարբերաբար կազմակերպել դասընթացներ»:

 

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031