Վերահսկիչ պալատը արդեն մի քանի օր է ստուգումներ Է սկսել Աբովյանի քադաքապետարանում։ Այստեղ քաղաքապետը, հիշեցնենք, ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին Է եւ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարո Գուլոյանը։ Աբովյանի քաղաքապետի օգնական եւ լրատվության պատասխանատու Մանուկ Հակոբյանը եւս մեզ հետ զրույցում հաստատեց, որ ՎՊ-ն վերջին օրերին ստուգումներ է սկսել իրենց մոտ։
– Հիմա ի՞նչն են ստուգում։
– ՎՊ–ն իր պլանային ստուգումներն Է իրականացնում, նոր սկսել են
ծանոթանալ թղթերին։
Կարդացեք նաև
– Մեր տեղեկություններով, այդտեղ վիճակը բավական լարված Է,
որովհետեւ ինչ-որ լուրջ չարաշահումներ են գտել։
– Նոր են սկսել, դեռ որեւէ ինֆորմացիա չկա մեզ մոտ, որ ինչ–որ բան
են գտել։ Թղթերն են նայում, վերլուծում են, բայց որեւէ արդյունք այս
պահի դրությամբ չկա։
– Բայց տեղեկություններ կան, որ լուրջ չարաշահումներ են գտել։
– Դե, երեւի ինչ–որ մեկին պետք է, որ նման բան են ասում, բայց չի համապատասխանում իրականությանը: Իրենք դեռ երկար պիտի նայեն,
մինչեւ ամսվա վերջ։ Որեւէ խնդիր, որեւէ կոնֆլիկտ նրանց հետ չի առաջացել, սովորական, ինչ–որ պետք է՝ նայում են։ Իրենց աշխատանքային
պրոցեսն է։
– Քաղաքապետը ներկա՞ է լինում։
– Իհարկե, քաղաքապետը իր սովորական աշխատանքային ռեժիմով աշխատում է։
– Այստեղ քաղաքական շրջանակներում չեն բացառում անգամ, որ այդ ստուգումների հետեւանքով կալանավորեն քաղաքապետին։
– Դե, ինչ–որ մեկի ենթադրությունները ես չեմ կարող վերլուծել, պարզապես սովորական ընթացք է։ Դեռ մի քանի ամիս առաջ, երբ մեզ մոտ ստուգումներ չկային, արդեն «հանել էին» քաղաքապետին։
– Դե, որովհետեւ դրանք լրիվ քաղաքական ստուգումներ են, քաղաքական որոշում էր, այս ստուգումներն էլ, ըստ էության, քաղաքական են։
– Քաղաքապետարանն իր գործունեությունը նորմալ անում է: Իրենք
ստուգում են, որեւէ արդյունք, փաստ դեռ չկա, իրենց գործը կանեն, կավարտեն, կհայտարարեն։ Իսկ մնացածը ենթադրություն է, մենք չենք
կարող մեկնաբանել։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Հայկական ժամանակ»