Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Անտինյան. Ձեռնտու չէ, որ ՀՌԱԿ անունը բացասական առումով է հնչում

Դեկտեմբեր 14,2011 10:45

Հատված ՀՌԱԿ ատենապետ Է. Անտինյանի հետ հարցազրույցից

– Հարություն Առաքելյանի հետ կապված պատմության լուծումը ո՞նց է լինելու…

– Կարծում եմ` որքան նա փորձում է քրեական գործը քաղաքականացնել` դրանով ավելի շատ է խրվում քրեական գործերի մեջ եւ ավելի ծանրացնում իր վիճակը: Ես չեմ կարծում, որ դա նրա օգտին է: Շատ կարճ ժամանակ հետո կհամոզվի, որ շատ ավելի լավ էր ի սկզբանե ընդունել, թե ի՞նչ է կատարվում, եւ նստեինք- գործընկերային հարաբերություններով գտնեինք, թե ինչո՞վ կարող էինք օգնել, կարգավորել` տարածքներին էր վերաբերում հարցը կամ նմանատիպ խնդիրների, այլ ոչ թե քաղաքականացնել եւ բոլորին պատերազմ հայտարարելՙ շատ ավելի վատ վիճակի մեջ հայտնվելով: Կուսակցության անունը բացասական առումով պարբերաբար հնչում է այս ընթացքում, առավել եւս` ընտրություններից առաջ, որն, իհարկե, մեզ ձեռնտու չէր, մանավանդ այն ցանկությունը կար` համախմբող դառնալ լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսություն կրող ուժերի, իսկ առաջին հերթին` մեր այն համակիրների համար, ովքեր այս կամ այն առիթով հիասթափվել-հեռացել են կամ իրենց հեռացրել են: Դա պետք էր շատ ավելի կարեւոր գործ համարել, մինչդեռ մտածում են, թե խժդժություններով կարող են դրան խանգարել: Վստահ` չեն կարող խանգարել:

– Հայաստանի քաղաքական դաշտում առկա գործընթացներն ինչպե՞ս եք գնահատում` ընդդիմության համախմբման հնարովությունը կամ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները:

– Ես վստահ եմ, որ ՀՀԿ-ԲՀԿ մրցակցությունը երբեք չի հանգեցնի հակադրության, իսկ մրցակցությունը նորմալ է, որովհետեւ ինքնուրույն կուսակցություններ են երկուսն էլ եւ լուրջ գործոն քաղաքական դաշտում: Հետաքրքրությունը, որ դրսեւորվում է ԲՀԿ-ի նկատմամբ երեք նախագահների կողմից, հենց դա էլ ցույց է տալիս, որ ԲՀԿ-ն լուրջ ուժ է: Բայց եւ միեւնույն ժամանակ միամտություն է, որ ՀԱԿ-ը կարող է մտածել, թե ինչ-որ ձեւով գայթակղիչ ժեստեր անելով կարող է ԲՀԿ-ին առաջարկություն անել: Ցավում եմ, որ իրենք դեռ այդ ձեւով են պատկերացնում քաղաքականությունը: Նման բան լինել չի կարող: Եվ դա էր պատճառը, որ իշխանությունից դժգոհ մարդիկ քաղաքական օրակարգ չձեւավորեցին եւ քաղաքական օրակարգ ձեւավորելու մենաշնորհը զիջեցին ՀՀԿ-ին ու նրա ղեկավարին: Փաստորեն ստեղծվել է երեք նախագահների եռանկյունին, իսկ դրանից դուրս բեւեռ ստեղծելը կլինի շատ դժվար: Կլինեն կուսակցություններ, որ այդպիսի բեւեռ կփորձեն ստեղծել, բայց նրանք էական դերակատարում չեն ունենա: Որովհետեւ մի խնդիր դեռ պետք է հաղթահարենք` այն, որ ընտրությունների արդյունքը որոշվում է մինչեւ ընտրությունները: Միշտ փորձում են ուժի կենտրոն գտնել` իշխանական թե ընդդիմադիր, այ դա է հարցը, դա պետք է փոխել:

«Ազգ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031