Անկասկած, զավեշտի են վերածվել ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններն իբր սրված ներկայացնողների փորձերը, որոնք «չեն նկատում» առնվազն հետեւյալ երկու ակնհայտ փաստերը, այն է՝
1. Քոչարյան-Սարգսյան անբաժանելիությունը ցմահ է, ավելին՝ հակառակն ինքնասպանություն է նրանցից յուրաքանչյուրի համար,
2. ԲՀԿ-ն գլխիկոր մասնակցում է ՀՀԿ-ական բոլոր օրինախախտումներին եւ, առաջին հերթին, ընտրախախտումներին։
Իհարկե, բացառված չէ նաեւ, որ ընտրությունների շեմին «պատերազմ» ստացվի ՀՀԿ-ԲՀԿ-ական միամիտ բանակների միջեւ՝ ԲՀԿ-ական ընդդիմադիր կարգավիճակի վերջնական հաղթանակի համար, որի ցանկության մասին արդեն չի էլ թաքցնում ԲՀԿ ղեկավարը:
Կարդացեք նաև
Ռուբեն Թորոսյան
ՀՊԱԿ նախագահ
«Հրապարակ»