Ֆեյսբուք սոցցանցը գործարկում է մի ծրագիր, որը նախատեսված է ինքնասպանության շեմին հայտնված մարդկանց օգնելու համար: Հաղորդում է Associated Press-ը:
Ծրագիրը թույլ կտա ակնթարթորեն (չաթով) կապվել ԱՄՆ-ի Ինքնասպանությունների կանխարգելման թեժ գծի մասնագետների հետ: Բացի այդ՝ սոցցանցի օգտագործողները կկարողանան հայտնել մասնագետներին իրենց ընկերների սուիցիդալ մտքերի մասին: Օգտագործողներին կուղարկվեն էլ. նամակներ՝ թեժ գծից օգտվելու կամ անմիջապես չաթով զրուցելու առաջարկով:
Շատ հաճախ ինքնասպանության պատրաստվող մարդիկ կիսվում են իրենց մտքերով Ֆեյսբուքում: The Washington Post-ը գրում է, որ մի քանի օր առաջ ամերիկացի օգտագործողներից մեկը սոցցանցում գրել է ինքնասպանության մտադրություն ունենալու մասին: Ինչպես պարզվել է հետո, նա սպանել է կնոջը, հարազատներին, այնուհետև վերջ տվել իր կյանքին:
Նշենք, որ Google-ը, Yahoo-ն և նույնիսկ Yandex-ն «ինքնասպանություն» բառը որոնելու դեպքում ցուցադրում են այդպիսի մտքերը կանխարգելող կայքերի հասցեներ:
Կարդացեք նաև
PCNews.am