Լրահոս
Օրվա լրահոսը

Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում

Դեկտեմբեր 13,2011 23:13

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ, 24-ամյա Ալեքսան Ղևոնդյանը, վարելով «Վազ 21093» մակնիշի «34 ԼՍ 951» համարանիշի ավտոմեքենան, Սևան-Երևան ավտոճանապարհի 29-րդ կիլոմետրին վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի բնակիչ, 46-ամյա Էդվարդ Նավոյանին: Վրաերթից հետո Ա. Ղևոնդյանն Է. Նավոյանին իր ավտոմեքենայով տեղափոխել է Չարենցավանի քաղաքային հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածն ավտոմեքենայում մահացել է:

Վրաերթի վայր են ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ Չարենցավանի ոստիկանության պետ Հովիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի երրորդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Արսեն Գրիգորյանի և դասակի հրամանատար Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Արման Բաղդասարյանի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղախոխվեց Չարենցավանի ոստիկանության տուգանային հրապարակ:

Փաստի առթիվ՝ քննչական բաժնում նյութեր են պատրաստվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել