Այսօր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հերթական բարեգործական առաքելությամբ մեկնեցին Արցախ: Սա արդեն ընդօրինակման արժանի ավանդույթ է դարձել:
Թե ՀՖՖ նախագահը եւ թե ֆուտբոլիստը գերադասում են ձեռնպահ մնալ ավելորդ գովազդից: Բայց «Aravot.am»-ը ճշտեց. Ռուբեն Հայրապետյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարզադպրոցներին նվիրելու է մեծ քանակությամբ մարզահագուստ եւ գույք, իսկ Հենրիխ Մխիթարյանը Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքներին` կենցաղային առաջին անհրաժեշտության սարքավորումներ` հեռուստացույց, սառնարան, լվացքի մեքենա եւ այլն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ