Էջմիածնի քաղաքապետարանի բնակկոմունալ վարչության պետ Նորիկ Միրզախանյանը, որի մոտ 7,4 գրամ թմրանյութ է հայտնաբերվել, այսօր ձերբակալվել է: Ոստիկանության լրատվական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրել են, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը):
Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանանը չի հաստատել լուրերը, թե Նորիկ Միրզախանյանը գեներալ Մանվել Գրիգորյանի ազգականն է: