Աշնանային զորակոչի ընթացքին և իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 13-ին այցել է հանրապետական կենտրոնական հավաքակայան:
Հավաքակայանում պաշտպանության նախարարը զրուցել է զորակոչիկների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, ֆիզիկական կոփվածությամբ, կրթությամբ և մաղթել բարի ծառայություն:
Այնուհետև պաշտպանության նախարարը զրուցել է ազգային բանակ զորակոչվող երիտասարդների ծնողների հետ և պատասխանել նրանց հարցերին: Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել զորակոչիկների ծնողներին` հայրենիքի պաշտպաններ դաստիարակելու համար:
ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն