Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ հաղորդագրությունը՝ պերեօքսիդ խմած կնոջ մասին

Դեկտեմբեր 13,2011 17:41

Սույն թվականի դեկտեմերի 13-ին ժամը 1.30 –ի սահմաններում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ է այցելել մի կին, որն առաջին անգամ էր դիմում գրասենյակ, ներկայացրել է գրավոր դիմում, որից հետո խմել է պերեօքսիդի լուծույթ և ուշագնաց է եղել։ Գրասենյակի աշխատակիցները անմիջապես հրավիրել են շտապ օգնություն, կնոջը ցուցաբերվել է բուժօգնություն, այնուհետև տեղափոխվել է հիվանդանոց։

Դիմում-բողոքի մեջ դիմումատուն նշել է մի քանի խնդիրներ, որոնք հիմնականում վերաբերում են սոցիալական տարածքային ծառայության կողմից նպաստի վճարման դադարեցմանը, իրենց տանը կատարված գողությանը և դրա առնչությամբ իրականացված քննությանը։

Այժմ կինը գտնվում է Հանրապետական հիվանդանոցի տոքսիկոլոգիայի բաժանմունքում։ Գրասենյակի աշխատակիցները այցելել են և պարզել են, որ նրա վիճակը կայուն է։  Պաշտպանի գրասենյակը կշարունակի ներկայացված բողոքի քննությունը և հետևողական կլինի դրա ընթացքին։

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել