Կալանավոր Անդրանիկ Պողոսյանի պայմանական վաղաժամկետ ազատելու դիմումը հերթական անգամ մերժվել է ՀՀ նախագահի հրամանով ձեւավորված անկախ հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովն, ըստ էության, մերժել է նաեւ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովի որոշումը: Անդրանիկ Պողոսյանը հայտարարել է անժամկետ հացադուլ, ըստ նրա, այնքան ժամանակ, մինչ վերականգնվի իր նկատմամբ արդարությունը:
Անդրանիկ Պողոսյանը դիմել նաեւ «Առավոտին», որպեսզի հանդիպեն իր հետ:
Ռ.Մ.