Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետը պնդում է, որ ինքը ներողություն չի խնդրել

Դեկտեմբեր 13,2011 16:46

«Ոչ, ոչ, ի՜նչ ներողություն, ես ներողություն չեմ խնդրել»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ հակադարձելով Սիլվա Համբարձումյանի այն պնդմանը, թե նախաքննական մարմնին տված ցուցմունքում մարզպետը զղջացել է իր արարքի համար, իսկ դա, ըստ Սիլվա Համբարձումյանի, նշանակում է, որ ներողություն է խնդրել:

Մեր հաջորդ հարցին ի պատասխան՝ բավարարվա՞ծ է գործը կարճելու մասին նախաքննական մարմնի որոշումից, Սուրիկ Խաչատրյանը բավականին անտարբեր տոնով նկատեց, որ տիկնոջ դիմումի համաձայն գործ էր հարուցվել ու դա իր տրամաբանական ավարտը պետք է ունենար: Ապա ավելի ագրեսիվ տոնով շտապեց ավարտին տանել խոսակցությունը. «Իսկ դուք բավարարվա՞ծ եք…լավ, ես ժամանակ չունեմ, զբաղված եմ, հետո կխոսանք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031