Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եթե Լիսկան փորձի գլուխ գովել՝ Սիլվան կփորձի «խորանալ»

Դեկտեմբեր 13,2011 16:36

«Այո, միանգամայն բավարարված եմ: Եթե ինքը մինչեւ այս պահն ասեր՝ չեմ արել, ուրիշ, բայց, ստացվում է, որ արել է, չէ՞, որ զղջացել է: Առաջին հարցաքննության ժամանակ ինքը հերքել է, երբ որ նայել են տեսագրությունն՝ արդեն չի կարողացել հերքի: Արդեն էլ ինձ առերեսման չկանչեցին: Արդեն ասել է, որ զղջում է»,- Aravot.am-ի հարցին՝ բավարարվա՞ծ է նախաքննական մարմնի որոշումից, ասաց հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը: Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն կարճել է Սիլվա Համբարձումյանի գրավոր հաղորդման հիման վրա՝ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի սրճարանում, իր եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ) հարուցված քրեական գործը: Սյունիքի մարզպետն իր ցուցմունքում հայտնել է, որ զղջում է կատարվածի համար:

Դիտարկմանն ի պատասխան, թե ի սկզբանե պահանջում էր, որպեսզի մարզպետը հրապարակային ներողություն խնդրի՝ Սիլվա Համբարձումյանը պարզաբանեց. «Պահանջում էի, բայց ինքը դա չէր անի: Պետք է մոտիկների միջոցով աներ, ես էլ լրագրողներին պիտի ասեի, որ բավարարված եմ, ներողություն է խնդրել՝ չէին հավատա: Սենց շատ լավ եղավ: Ես իմ ապրանքն էլ կստանամ ու շատ գոհ կլինեմ, իր հետ ոչ էլ շփվելու եմ»: Հիշեցնենք, որ խոսքը Լիճքվազ-Թեյի ոսկու հանքից Սուրիկ Խաչատրյանի կողմից «յուրացված» շուրջ 100 միլիոն դրամ արժողությամբ սարքավորումների գումարի մասին է, որն, ըստ Սիլվա Համբարձումյանի, մինչեւ շաբաթվա վերջ փոխանցվելու է իրեն: Նկատենք, որ այս գործն արդեն մի քանի տարի է՝ դատական ատյաններում էր:

Aravot.am-ի դիտարկմանն էլ՝ նկատի ունենալով Սուրիկ Խաչատրյանի կերպարը, չի բացառվում, որ Սիլվա Համբարձումյանի այս զիջողական կեցվածքն ինքն օգտագործի, անգամ գլուխ գովի, որ այս անգամ էլ ջրից չոր դուրս եկավ, Սիլվա Համբարձումյանը հակադարձեց. «Որ պահին գլուխ գովեց, ես այդ պահին այլ կերպ կվարվեմ իր հետ: Հիմա փաստաբանս դիմել է, որ քրեական գործը վերցնի: Եթե ինքը կփորձի գլուխ գովալ, իհարկե, ես կփորձեմ ավելի խորանալ: Բայց, կարծեմ, նման բան այլեւս չի անի: Այո, սա դաս եղավ իրան եւ այլեւս ինքն իրեն այդպես չի պահի ոչ միայն կանանց նկատմամբ, այլ ընդհանրապես: Էդքան, որ թերթերը գրում էին, ինքն էլ ոչինչ չի անի, որովհետեւ կարող է մի օր դիմացն ինձ նման մեկին հանդիպի»:

Այս ողջ ընթացքում Սուրիկ Խաչատրյանը չի զանգահարել Սիլվա Համբարձումյանին, հաշտության եզրեր չի փնտրել անձամբ կամ միջնորդավորված:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031