Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելքոնյան. Թուրք գործիչներն անցնում են դիվանագիտական էթիկայի սահմանը

Դեկտեմբեր 13,2011 16:29

«Վերջին շրջանում Թուրքիայի պաշտոնյաներն անզուսպ են եւ անում են հայտարարություններ, որոնցից երեւում է, որ այս մարդիկ անկիրթ են եւ ունեն քոչվորական անցյալ»,- այսօր «Փաստարկ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նրա ձեւակերպմամբ, Թուրքիան հիմա ջղագրգիռ վիճակում է, քանի որ վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված զարգացումներն ի նպաստ այդ երկրի չեն. «Միայն վերջին 1-2 ամսվա ընթացքում Թուրքիային սաստող եւ իր պարտավորությունները կատարելու կոչ անող հայտարարություններ են արել ԱՄՆի պետքարտուղար Ջո Բայդենը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ ԱՄՆ փոխնախագահ Հիլարի Քլինթոնը: Այս ամենին Թուրքիան այլեւս չի կարողանում համարժեք պատասխան տալ: Թուրք քաղաքական գործիչները հերթապահ հայտարարություններն են անում, որ պատրաստ են հայթուրքական հարաբերությունների կարգավորմանը, բայց հանդիպում են անթաքույց թերահավատության: Այս ամենից հետո, որոշակիորեն կորցնելով ինքնատիրապետումը, թուրք քաղաքական գործիչները անցնում են դիվանագիտական էթիկայի սահմանը` պաշտոնական հաղորդագրություն հղելով ՀՀ նախագահին»:

Նշենք, որ Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը երեկ հայտարարել էր, «Ոչ ոք չպետք է կասկած ունենա, որ մենք գիտենք, թե ինչպես կարելի է կասեցնել այս ազգի դեմ ուղղված բացասական ցանկացած գործողություն»: Ըստ Ռուբեն Մելքոնյանի. «Բաղըշը չթաքցրեց, որ իր հայտարարությունը պաշտոնական է: Այդ հաղորդագրությունն ուներ այլ հասցեատերեր եւս` այն երկրները, որոնք հանդես են գալիս հօգուտ հայթուրքական հարաբերությունների կարգավորման»:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031