Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միայն աղքատության նպաստով երեխաների իրավունքները չես պաշտպանի

Դեկտեմբեր 13,2011 16:23

 Ի՞նչ անել, որպեսզի աղքատության նպաստի ցուցակներից դուրս չմնան այն ընտանիքները, որոնք, իսկապես, պետական աջակցության կարիք ունեն: Այսօր «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած՝ երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ այս հարցի վրա ուշադրություն հրավիրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը: Ի պատասխան, լսումներին ներկա սոցիալական ուղղվածությամբ հ/կ-ների ներկայացուցիչներն ասացին, որ նախեւառաջ պետք է համայնքի սոցիալական աշխատողին մոտեցնել կարիքավոր ընտանիքներին, որ պետությունն աղքատ ընտանիքների ճշգրիտ պատկեր ունենա եւ աղքատների փոխարեն՝ նպաստառուների ցուցակներում չհայտնվեն անասունների ֆերմա կամ «ջիփ» ունեցող ընտանիքներ:

«Հայ օգնության ֆոնդի» երեխաների աջակցման կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանի համոզմամբ էլ, անհրաժեշտ է սոցիալական աջակցության փաթեթ, որը լիարժեք օգնություն կտրամադրի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքին, ինչը նաեւ երեխաների իրավունքների տեսանկյունից է կարեւոր. «Պետության տված միայն դրամական աջակցությունը, բավարար չեն խնդիրները հաղթահարելու համար: Պետությունը երկու հիմնական խողովակ է առաջարկում ՝ դրամական աջակցություն եւ տարբեր տիպի խնմաքի հաստատություն, որտեղ խնամվում է երեխան: Սակայն այդ 2 տարբերակն էլ շատ անբավարար կերպով է ընթանում: Որքան էլ լավ ծրագրեր մշակենք վերեւում, եթե համայնքում չկա մի մասնագետ, որն այդ հարցերով լրջորեն կզբաղվի, մենք լավ արդյունքներ չենք ունենա: Վաղուց ժամանակն է դա անել պրոֆեսիոնալ մակարդակով, երկիրը չի կարող այդ հարցերը լուծել, մինչեւ հարցերի հարցը չլուծվի: Այսօր ո՞վ է զբաղված դրանով՝ ցանկացած բարի մա՞րդ, թե՞ դրա մասնագետը»:
«Հավատ» վատ լսող երեխաների մայրերի հ/կ ղեկավար Թամա Մանուկյանն էլ պետության ներկայացուցիչներին առաջարկեց վատ լսող երեխաների լսողական ապարատները ոչ թե տենդերների միջոցով լուծել, ինչի արդյունքում գնվում է ամենաանորակ սարքը եւ առանց այդ էլ խնդիրներ ունեցող երեխային լրացուցիչ հոգս պատճառում, այլ նրանց ծնողներին տալ սարքի գումարը, որպեսզի ծնողն ինքը ընտրի, թե իր երեխային ինչ չափսի, ձեւի եւ որակի լսողական ապարատ է անհրաժեշտ: «Լսողական ապարատը շինանյութ չէ, որ տենդերով գնես, այս հարցում յուրաքանչյուր երեխային պետք է անհատական մոտեցում, քանի որ եթե սարքը որակյալ չլինի՝ երեխան կարող է էլ ավելի նյարդայնանալ, գլխացավեր ունենալ եւ այլն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031