Լրահոս
Օրվա լրահոսը

Պատանիները դատապարտվել են 3 տարի ազատազրկման Facebook-ի օգտագործողներին անկարգությունների դրդելու համար

Դեկտեմբեր 13,2011 16:17

Շոտլանդացի երկու պատանիներ՝ 16-ամյա Շոն Դայվինն ու 18-ամյա Ջորդան Մակգինլին, ովքեր եղել են «Անկարգություններ քաղաքում» ֆեյսբուքյան խմբի ադմինիստրատորները, դատապարտվել են 3 տարի ազատազրկման: Ասվում է Գլազգո քաղաքի դատարանի որոշման մեջ:

Ֆեյսբուքյան էջում նրանք հաճախ տարբեր ելույթներով դրդել են օգտագործողներին անօրեն գորոծողությունների դիմել:

Լոնդոնում և Մեծ Բրիտանիայի այլ քաղաքներում անկարգությունները տևել են օգոստոսի  6-10-ը: Այդ ընթացքում մահացել է 5 հոգի, վիրավորվել 300-ը, իսկ շատ խանութներ ու սրահներ հսկայական նյութական վնաս են կրել:

Պատանիները ձերբակալվել են այդ օրերին: Անչափահաս Դայվինը խախտել է փորձնական շրջանն, ու դատարանը որոշել է ևս 1 տարի ու 3 ամիս ժամկետով երկարաձգել նրա ազատազրկումը:

PCNews.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել