Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

100 դոլարանոց սարքը կսովորեցնի կենցաղային տեխնիկային օգտվել Twitter-ից

Դեկտեմբեր 13,2011 16:07

Supermechanical սկսնակ ընկերությունը մշակել է Twine անլար սարքը, որն ունակ է ինտերնետին միացնել ցանկացած սարք ու սովորեցնել դրան SMS, էլ. նամակ կամ Tweet-ներ ուղարկել:

Twine-ն ունի սովորական մոդեմի տեսք, այն զգայուն է խոնավության, ջերմաստիճանի փոփոխության հանդեպ: Սարքն անմիջապես արձագանքում է շրջապատում տեղի ունեցած փոփոխություններին, օրինակ՝ եթե Twine-ը տեղադրվի նկուղի հատակին ու այնտեղ ջուր լցվի, սարքն անմիջապես հաղորդագրություն կուղարկի Twitter՝ «Նկուղում ջուր է լցվել»: Նույն կերպով կարելի է հետևել ջեռուցման համակարգի աշխատանքին, ավտոտնակի դարպասին կամ սպիտակեղենի լվացքին:

Twine-ն աշխատում է երկու ААА մարտկոցներով, իսկ ինտերնետին միանում է Wi-Fi-ի միջոցով:

Մշակողներ Դևիդ Կարն ու Ջոն Կեստները վաճառում են իրենց արտադրանքը Kickstarter.com կայքի միջոցով: Սարքն արժե մոտ 100 դոլար և արդեն հասցրել է 320 հազար եկամուտ բերել:

PCnews.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031