Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանայք առաջինը պետք է սիրեն իրենց»

Դեկտեմբեր 13,2011 16:09

«Իմ ճակատը շատ նեղ էր, ու ես ինձ կոմպլեքսավորված էի զգում¦»,- պատմում է 18-ամյա ուսանողուհի Նարինեն: Ասում է՛  2 ամիս առաջ փողոցում քայլում էր անվստահ, կաշկանդված, շրջապատում իրեն զգում էր ոչ լիարժեք մարդ. պատճառը ճակատի մազակալումն էր, անցանկալի մազերից  ազատվելուց հետո, նրա խոսքով բավական բարձրացել է իր ինքնագնահատականը: «Ինձ համար դա անհրաժեշտություն էր, ոչ թե գլամուրային կամ նորաձև աղջիկ երևալու միջոց»,- ավելացնում է Նարինեն:

Հոգեբան Լիլիթ Մանուկյանի խոսքով` այսպիսի թերարժեքություն հիմնականում անցումային տարիքում գտնվող աղջիկներին է բնորոշ: 20-ամյա Արմինեի համար էլ, դեմքի մազերից ազատվելը  զուտ ցանկություն էր, որը հեշտությամբ իրագործվեց: «Ես որևէ խնդիր չեմ ունեցել, բայց եթե կարող էի մի փոքր միջամտությամբ ավելի ընդգծել գեղեցկությունս, ինչո՞ւ չանեի որ»,- նշում է նա:

Բժիշկ-կոսմետոլոգ Մելանյա Վիրաբյանը նկատում է, վերջին ժամանակներս հայ կանանց մոտ կոսմետոլոգիական ծառայություններից օգտվելու միտումը գնալով մեծանում է: Նրա խոսքով` հայ կանանց մոտ մազակալման պատճառ կարող են դառնալ ոչ միայն հորմոնալ խանգարումները, այլև մեր երկրի բնակլիմայական պայմանները` օդի, ջրի աղտոտվածությունը:

Անցանկալի մազերից ազատվելը կարող է վտանգավոր լինել կամ բացասական ազդեցություն թողնել ինչպես մաշկի, այնպես էլ մարդու օրգանիզմի վրա, կոսմետոլոգը խորհուրդ է տալիս հեռու մնալ առանց մասնագետի օգնության որևէ քայլ անելուց` ավելացնելով, որ պետք չէ միանգանից գործի անցնել ու ձեռքի տակ եղած ցանկացած հավանական ու անհավանական միջոցով փորձել հեռացնել տհաճություն պատճառող մազերը. նախ պետք է դիմել բժշկի և պարզել դրանց առաջացման պատճառները:

Մ. Վիրաբյանի խոսքով, մազածածկույթից վերջնականապես ազատվելու ամենաարդյունավետ միջոցը ասեղային էպիլյացիան է, այն էլ այն դեպքում, երբ մազերը նուրբ են:

Կանանց, ովքեր ուզում են գեղեցիկ լինել, կոսմետոլոգը խորհուրդ տվեց չմոռանալ, որ մաշկը ոչ միայն արտաքին միջավայրից ստացած բացասական ազդակների, այլև ներաշխարհի ամենաակտիվ արձագանքողն է: «Կանայք առաջինը պետք է սիրեն իրենց. իրենց խնամքին ուղղված ցանկացած քայլ պետք է բխի իրենց անձը սիրելուց և ոչ թե դիմացինին զարմացնելուց»,- նշում է Մ. Վիրաբյանը` հավելելով, որ  ինչպես կնոջ ներաշխարհն է ազդում նրա արտաքին տեսքի վրա, այնպես էլ արտաքինը կարող է ստեղծել հոգեկան վիճակ և տրամադրություն:

Ռուզան  Ասատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031