Կիեւում Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի աջակիցները փորձել են գրոհել Վերաքննիչ դատարանի շենքը, որտեղ այսօր փաստաբանները մտադիր են բողոքարկել նրա դատավճիռը:
Տիմոշենկոն դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Դատարանի շենքի մոտ հավաքված ցուցարարները արդեն իսկ կոտրել են դարպասները եւ փորձում են անցնել հատուկ ջոկատայինների պատնեշը: Բողոքի ցույցին մասնակցում է մոտ 2000 մարդ:
azatutyun.am