ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը հանդիպում է ունեցել Իրաքի վարչապետ Նուրի Ալ Մալիկիի հետ: Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, Օբաման լրագրողներին հայտնել է Իրաքում պատերազմի ավարտի մասին: Ըստ նրա, ԱՄՆ-ի զորքերը դուրս կգան այդ երկրի տարածքից մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը, հայտնում է Reuters-ը: «Մենք ցանկանում ենք, որ Իրաքի ժողովուրդն իմանա, որ ունի ուժեղ գործընկեր՝ ինչպիսին Ամերիկայի Միացյալ Նահանգներն են»,– ասել է Օբաման:
2003 թվականին, Ջորջ Բուշ կրտսերի նախագահության օրոք սկսված պատերազմի ընթացքում զոհվել են ԱՄՆ զորքերի ավելի քան 4.5 հազար զինվորականներ: Պատերազմն ավարտին հասցնելը, ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ, ներկայիս նախագահի կարեւորագույն նպատակն էր: