Այսօր մեզ հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը հրաժարվեց Սյունիքի մարզպետի հետ կապված միջադեպի եւ քրգործը կարճվելու առնչությամբ մեկնաբանություններից. «Ինձ դատական ատյանի իրավունք մի վերապահեք, եթե գործը կարճվել է,նշանակում է ոչ մի բան էլ չէր եղել»:
Հաշվի առնելով, որ պարոն Այվազյանը շփվում է Սուրեն Խաչատրյանի հետ, նրան խնդրեցինք իր կուսակից ընկերոջ եւ այդ աղմկահարույց դեպքի մասին պատմել մանրամասներ: Նա վստահեցրեց, որ չնայած միջադեպից հետո Սյունիքի մարզպետի հետ հանդիպել է, նրա հետ զրուցել է, բայց կոնկրետ Սիլվա Համբարձումյանի ծեծից նրան հարցեր չի տվել. «Ի՞նչ պիտի հարցնեի, ասեի՝ ի՞նչ ես արել, լրատվությունն էնքան է գրել, որ էլ հարցնելու բան չկա, սաղ մանրամասնություններով գրել եք»:
Պարոն Այվազյանը ճանաչում է թե’ մարզպետին, թե’ Սիլվա Համբարձումյանին եւ նրա դիտարկմամբ` «Երկուսն էլ նորմալ մարդիկ են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև