Այն, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի համար դեռ չի նշանակում, որ Լիսկան իրավացի է եղել: Նա Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ եթե իր նկատմամբ նման ոտնձգություն արվեր՝ նա կդիմեր օրենքով նախատեսված բոլոր քայլերին. «Երբ միջադեպը եղավ՝ ես իմ տեսակետը հայտնել եմ՝ անընդունելի է նման միջադեպը՝ անկախ նրանից, թե ով է իրավացի, ով՝ ոչ: Հատկապես անընդունելի է պաշտոնյայի կողմից փորձել հարցերը լուծել բռունցքների միջոցով, եւ հիմա, անկախ այն բանից, որ գործը կարճվել է` ես մնում եմ իմ կարծիքին: Դա իրավական համակարգի խնդիրն է, ես գնահատական չեմ տա նրանց գործողություններին ու որոշմանը, որպես քաղաքական գործիչ կասեմ, որ ինձ համար անընդունելի եւ դատապարտելի էր այդ դեպքը, անկախ նրանից, թե ով էր ճիշտ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ