Ամերիկացի ռեժիսոր Հուման Խալիլին թողարկել է սմարթֆոնով նկարահանված առաջին լիամետրաժ ֆիլմը, որի շնորհանդեսը կկայանա դեկտեմբերի 16-ին:
Ֆիլմը կոչվում է «Օլիվ», այն նկարահանվել է Nokia N8 սմարթֆոնով, որն ունի 35 մմ-անոց օբյեկտիվ՝ հավելյալ հստակություն ապահովելու համար:
«Սարերի հետևում չեն այն ժամանակները, երբ սմարթֆոնները կկարողանան անել ամեն ինչ»,-ասել է Խալիլին: Նրա նկարահանած ֆիլմը պատմում է մի աղջնակի մասին, որի կերպարով արտացոլվում է երեք տարբեր մարդկանց կյանքը:
«Ֆրանս Պրես»-ը գրում է, որ «Օլիվ» ֆիլմի բյուջեն կազմել է 500 հազ. դոլար: Ինչքան էլ տարօրինակ է, բայց Nokia ընկերությունը գրեթե չի նշվել ֆիլմում:
Կարդացեք նաև
PCNews.am