Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե Սուրեն Խաչատրյանը խուլիգանություն աներ` Սիլվա Համբարձումյանի ներելը դեր չէր խաղա

Դեկտեմբեր 13,2011 14:49

Այսօր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի դեմ հարուցված քրգործը կարճվել է, եւ այդ առնչությամբ Aravot.am-ը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց, թե աղմկահարույց միջադեպի նման ավարտը սպասելի՞ էր: Ըստ նրա, ընդհանրապես այս պատմությունը շատ մութ կողմեր ունի. «Սիլվա Համբարձումյանի բողոքը, իր արած հայտարարությունները տարօրինակ էին: Ի սկզբանե ես հասկացա, որ ինչոր բան այն չէ: Նրա բողոքներն ազնիվ դրդապատճառներից չէին հնչում: Անհասկանալի շատ բաներ կային, սկզբում ասում էին՝ տեսախցիկները չէին ձայնագրել, հետո այլ բան ասացին: Սիլվան ինքն է որոշել բողոքել, ինքն էլ երեւի որոշել է ներել: Նա համենայնդեպս իր իրավունքների սահմանում է գործել, Սուրեն Խաչատրյանին ներելչներելը իր գործն է: Միգուցե տուժողը գտել է, որ այդ ծեծով կամ ապտակով Սուրեն Խաչատրյանն իրեն ցավ չի՞ պատճառել, ես չգիտեմ»:

Ըստ Զարուհի Փոստանջյանի, որեւիցե մեկի նկատմամբ բռնություն կիրառելն, իհարկե, անտեղի է, իսկ Սուրեն Խաչատրյանի դեպքում, դա հատկապես իրավաչափ չի եղել, քանի որ նա, տարածված տեղեկատվության համաձայն՝ ոչ թե պաշտպանվել է, այլ ընդհակառակը՝ հարձակվել է կնոջ վրա. «Ես շատ բացասական եմ վերաբերվում նրա արածին, հատկապես եթե պաշտոնյա է, պետք է ավելի զսպված լիներ ու գիտակցեր, որ հասարակությունն իր նկատմամբ ավելի ուշադիր է, եւ նրա գնահատականը ավելի սուր ու քննադատաբար է լինելու»:

Զարուհի Փոստանջյանն ավելացրեց, որ ընդհանրապես մասնավոր մեղադրանքի գործերով, եթե կողմերն իրար հետ համաձայնվում են՝ գործը կարճվում է. «Պետությունն այդտեղ որեւէ միջամտություն չի կարող իրականացնել, եթե հանրային մեղադրանքի գործ լիներ՝ պետությունն իր պարտավորությունը կունենար: Տվյալ դեպքում արդեն իրենք իրար մեջ վեճ չունեն եւ պետությունն իրավունք չունի միջամտելու:

Եթե Սուրեն Խաչատրյանն իր ծեծով հասարակական կարգը խախտեր «Մարիոթում», դա կորակվեր խուլիգանություն եւ արդեն անկախ նրանից, թե Սիլվա Համբարձումյանը կբողոքեր, թե ոչ, բողոքը հետ կվերցներ կամ կհաշտվեր՝ պետութունն իր պատժամիջոցները կկիրառեր: Բայց այս դեպքում դատավարական գործում այլ ընթացակարգ էր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031