Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Երեխաների իրավունքները վտանգված են»

Դեկտեմբեր 13,2011 14:34

Այսօր «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպված՝ երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ,

աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը փաստեց, որ այսօր մեր երկրում երեխաների աղքատությունը 41.4 % է կազմում, այն դեպքում, երբ ընդհանուր բնակչության աղքատությանը՝ 35.8 տոկոս է:

Aravot.am-ը լսումներին ներկա Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանից հետաքրքրվեց, թե որպես մարդու իրավունքների մասնագետ ինչպե՞ս է գնահատում երեխաների իրավունքների պաշտպանության վիճակը մեր երկրում:

Տիկին Ալավերդյանի խոսքերով, ճիշտ է, ինքը «խորհրդային համակարգի վերադարձի մարմաջ» չունի, սակայն գտնում է, որ նորանկախ Հայաստանը վերջնականապես խաչ է դրել բոլոր այն մեխանիզմների վրա, որոնք կնպաստեին

աղքատությունը մեղմելուն: Նրա կարծիքով, միայն աղքատության նպաստ տալով՝ երեխաների իրավունքները չես պաշտպանի. «Հայաստանում երեխաների իրավունքներն ամենաանպաշտպանն են: Երբ ինձ հարցնում են՝ ում իրավունքներն են առավել ոտնահարված՝ կանա՞նց, թե՞ երեխաների, ես միշտ ասում եմ՝ երեխաների, քանի որ երեխաները խոցելի են ըստ իրենց կենսաբանական էությամբ եւ մտավոր ու ֆիզիկական իրենց հնարավորություններով: Խորհրդային տարիներին կար կարգախոս՝ «ամենալավը երեխաներին», այսինքն՝ ընտանիքների վերաբերյալ մենք ունեինք չափանիշներ, իսկ երեխաների վերաբերյալ այդ չափանիշներն առավել լավը պիտի լինեին»:

Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ երեխաների իրավունքները ոտնահարվում է պետական մակարդակով. «Դպրոցներում չկան նորմալ ֆիզկուլտուրայի, երգի, նկարչության դասեր, երեխաները չեն հաճախում թանգարաններ, նրանք միայն լսում են ամենամատչելի աղբյուրը՝ հեռուստացույց եւ «ռաբիս», որը դարձել է ոճ քաղաքականության մեջ, մենք ունենք երեխաների իրավունքների մի վտանգված վիճակ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031