Շվեյցարացի ճանաչված լեռնադահուկորդ Մարկ Ժիզենը, որն անցած ամիս Կանադայի Նակիսկա լեռնադահուկային բազայում նախապատրաստվում էր նոր մրցաշրջանին, մարզումային հերթական մեկնարկին էր ելել, երբ մրցուղում նրա ճանապարհն անակնկալ հատեց եղնիկը: Եվ միայն վարպետության շնորհիվ դահուկորդին հաջողվեց խուսափել անկանխատեսելի հետեւանքներով բախումից:
Հետո Ժիզենը պատմել է, որ բախտն ինչ-որ տեղ բերել է, քանի որ մրցուղու թեքությունը Նակիսկայում այնքան էլ կտրուկ չէ եւ այդ պահին իր զարգացրած արագությունը եղել է ընդամենը ժամում 65 կմ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ