Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտը» «Կարապի» տնօրենից «Դատական ծանուցագիր» է ստանում

Դեկտեմբեր 13,2011 13:32

Դեկտեմբերի 9-ին Վանաձորից «Առավոտը» ստացել էր մի նամակ, որը ստորագրել էր «Կարապ» ՍՊԸ տնօրեն Սամվել Հարությունյանը:

Նամակագիր-տնօրենը տեղեկացնում էր, որ դեկտեմբերի 9-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի էր ունենալու Լեռնապատ գյուղի բնակիչների մասնակցությամբ դատավարություն:

Լեռնապատի գյուղաբնակները, որոնք աշխատում են «Քարաբերդ» ՍՊԸ-ում, ներգրավված են որպես վկա: Ըստ տնօրենի, «Քարաբերդն» էլ պատկանում է ԱԺ նախկին փոխխոսնակ Արտաշես Թումանյանին. «Պայքար է ծավալվել իմ դեմ, որպեսզի ես Արտաշես Թումանյանի քարհանքի կողքին նոր քարհանք չբացեմ, եւ նա պահի իր մոնոպոլ դիրքը բազալտի քարի եւ ավազի շուկայում եւ աշխատաշուկայում»: Տնօրենի տեղեկացմամբ, Արտաշես Թումանյանը «հաջողացրել» է իր դեմ քրեական գործ «սարքել»: Սակայն մենք նամակն ամբողջությամբ չենք հրապարակի: Տարօրինակը նամակի «հրավերն» է լրատվամիջոցներին. «Եթե այն լրատվամիջոցը, որն անդրադարձել է Լեռնապատի խնդրին, իմ կանչով չի ներկայանա դատական նիստին եւ չի տա երեւույթի օբյեկտիվ գնահատականը մամուլում, կհաստատի, որ Լեռնապատի գյուղապետին անվանարկելու համար շարունակաբար տպագրվող հոդվածները պատահականության արդյունք չեն եւ պատվեր են եղել»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031