Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Գողացված» գումարի չափը որքան է

Դեկտեմբեր 13,2011 13:03

Դեկտեմբերի 22-ին կշարունակվի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ Ստեփան Հովակիմյանի եւ Վահրամ Քերոբյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Նրանք մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնի 5 մլն 80 000 դրամ գողանալու համար:

Նախորդ դատական նիստում Ստեփան Հովակիմյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը միջնորդել էր կատարել կինոթատրոնի գանձապահի ձեռագրի դատաձեռագրաբանական փորձաքննություն: Կինոթատրոնի ղեկավարությունը հայտնել էր, որ հունվարի 4-10-ը գանձապահի գրառումներն արվել են մեկ մարդու կողմից:

Գլխավոր հաշվապահ Նինա Ադոյանն ու գանձապահ Կարինե Միսակյանը դատարանում պնդեցին, որ բոլոր ստորագրություններն իրենց են պատկանում: Իսկ 7 օրերի գումարների ընդունման փաստաթղթում առկա է մի անձի ստորագրությունը: Ստացվում է, որ կինոթատրոնը չի իմանում, թե ի վերջո որքան է «գողացված» գումարի չափը:

Դատավոր Պապոյանը պարտավորեցրեց կինոթատրոնին ներկայացնել այդ փաստաթղթերի բնօրինակները, որոնց հիման վրա էլ կնշանակվի դատաձեռագրաբանական փորձաքննություն:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031