Լրահոս
Օրվա լրահոսը

Համագործակցության հուշագիր՝ հաշմանդամների հիմնախնդիրների լուծման նպատակով

Դեկտեմբեր 13,2011 12:56

Շուրջ մեկ ամիս առաջ «Ծրագրային առաջարկներ» քաղաքացիական նախաձեռնությունը սկսել էր հանդիպումների շարք Հայաստանում գործող տարբեր ուղղվածության հասարակական կազմակերպությունների հետ: Նախաձեռնության նպատակն էր՝ նախ քննարկման սեղանին դնել, վերհանել հասարակական կյանքի տարբեր ոլորտներում առկա խնդիրները, որից հետո արդեն հանդես գալ հայեցակարգային ու ծրագրային առաջարկներով:

Նախաձեռնությանն առաջինը արձագանքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Համագործակցության եզրերն արդեն տեսանելի են, կոնկրետ պայմանավորվածությունները՝ ձեռք բերված: Նրանց հուզող խնդիրները կընդգրկվեն ԲՀԿ նախընտրական ծրագրում եւ կլուծվեն կուսակցության անմիջական աջակցությամբ: Ծրագրի հաջողությանն առաջինը վստահել են հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանությամբ զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ: Որպես համագործակցության մեկնարկ՝ մասնակից հ/կ-ների եւ «Ծրագրային առաջարկներ» քաղաքացիական նախաձեռնության միջեւ օրերս ստորագրվել է հուշագիր: Օր առաջ հաշմանդամ մարդկանց մտահոգող խնդիրները լուծված տեսնելու ցանկությամբ, հուշագրի կնքմանը զուգահեռ, հ/կ-ները պատրաստել են բաց նամակ՝ ուղղված ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Որպես առավել հրատապ խնդիր նրանք առաջարկում են 2012թ. Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ ընտրատեղամասերում թեքահարթակներ կառուցել՝ հաշմանդամ մարդկանց համար ընտրությունները մատչելի դարձնելու նպատակով: Նամակով պարոն Ծառուկյանին են ներկայացվում նաեւ նախորդ ընտրությունների փորձն ու վիճակագրությունը, ըստ որոնց՝ հաշմանդամություն ունեցող ՀՀ քաղաքացիների 40%-ը զրկված է եղել ընտրությունների մասնակցելու իր սահմանադրական իրավունքից:

Հիշեցման կարգով նշենք, որ դեռեւս 2007թ.-ի ԲՀԿ նախընտրական ծրագիրը պարունակում էր բազմաթիվ դրույթներ՝ ուղղված հասարակության այդ խոցելի խավին: Մինչդեռ ինչպես 2007-ին, այնպես էլ 2012-ին այդ ծրագրերը ամբողջությամբ կարող են կյանքի կոչվել միայն ժողովրդի վստահության արդյունքում: Կոնկրետ թեքահարթակների կառուցման հարցում մասնակիցները լիահույս են, որ այս նախաձեռնությունն արագ եւ արդյունավետ արձագանք կստանա:

ՍՅՈՒԶԻ ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031