Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարը մի քար էլ փաստաբանների կողմը նետեց

Դեկտեմբեր 13,2011 12:39
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը «Առավոտի» հետ զրույցում գնահատելով նախարարի իր մեկամյա գործունեությունը՝ ասաց, թե  դատական իշխանության համակարգի խնդիրները շարունակում են մնալ ամենաբարդ խնդիրներից մեկը: «Մեր հասարակության 82 տոկոսից ավելին անվստահություն ունի դատական իշխանության նկատմամբ, ինչը ես կրիտիկական եմ  համարում: Այստեղ ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ կողմ կա, եւ ամեն ինչ բարդել դատական իշխանության վրա՝ չի կարելի: Ունենք կայացման փուլում գտնվող փաստաբանական ծառայություն, որտեղ, ցավոք, կան մարդիկ, ովքեր իրենց պարտքն են համարում ամեն պարտված գործից հետո, անկախ այն հանգամանքից՝ իրենք ճիշտ էին, թե չէ, լրատվամիջոցներին փոխանցել, որ դատավորը մեղավոր էր, ինքը՝ ճիշտ, առնվազն իր վստահորդի մոտ արդարանալու համար: Որոշ դեպքերում նա իր միակ խնդիրը համարում է միջնորդություն կատարելը կամ դատական պրոցեսները ձգձգելը՝ ցույց տալու համար, որ ինքը լավ փաստաբան է»,- հայտարարեց Հրայր Թովմասյանը:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել