Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ կարող է հասցնել դոպինգը

Դեկտեմբեր 13,2011 12:37

Այս պատմությունը սպորտի հետ կապ չունի: Բայց մարզիկներին, հատկապես` գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, չէր խանգարի իմանալ, թե դոպինգի եւ խթանիչների օգտագործումը ինչ հետեւանքներ կարող է ունենալ իրենց համար:

Անգլիայի սնունդ արտադրող ընկերություններից մեկի մենեջեր Դելվեր Սինգխն ընտանեկան հնարավոր անհավատարմությունը կանխարգելելու եւ հասարակության առջեւ «կոտոշավոր» ամուսնու անուն չվաստակելու նպատակով երկար ժամանակ կնոջ` Ջասպիր Սինգխ Ջիլի սննդին թաքուն խթանիչներ է խառնել: Արդյունքում 2010 թվականի նոյեմբերից մինչեւ 2011 թվականի հունվար ամիսներն ընկած ժամանակահատվածում գեղեցկատես կինն անասելի գիրացել է, ճաղատացել, իսկ կզակին, քթի ներքեւ հատվածում, վզին ու մեջքին սկսել են մազեր աճել: Ի վերջո, ամեն ինչ ջրի երես դուրս գալուց հետո խանդոտ ամուսինն արածների համար կանգնել է դատարանի առջեւ եւ արժանի պատիժ ստացել:

Այս պատմությունը շատ արդիական է եւ կարող է օգտակար լինել մարզիկների եւ նրանց դոպինգ օգտագործել հորդորող մարզիչների համար. առաջինները` անդառնալի մոնստրի վերածվելու, երկրորդները` դրա համար դատարանի առջեւ պատասխան տալու առումով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031