Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես «սկումբրիևիչները» գրպանեցին 60 միլիոն դոլար

Դեկտեմբեր 13,2011 12:18

Հատված ՀՀ վարչապետին Հարություն Առաքելյանի ուղղած «բաց ֆաքս-4»-ից

«Եվ այսպես, ինչպես խոստացել էի` այսօր հատելու ենք 100 միլիոն դոլարի «սահմանը» և որքան էլ ՀՀ Կառավարության ներկայացուցիչները մամուլին ներկայացնում էին, թե «Նաիրիտի» սեփականատեր «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» ընկերությունն իր արտադրած կաուչուկը Հայաստանից արտահանել է մեկ տոննայի դիմաց առավելագույնը 2500-2700 դոլար արժեքով և հարկերը վճարվում էր այդ գումարի կտրվածքով, քանի որ իբր շուկայական արժեքը դա է և «խորհուրդ» էին տալիս «ուրիշի ջեբի լոբիները չհաշվել», այնուամենայնիվ ինձ հաջողվեց պարզել, թե կաուչուկ սպառող ռուսական ընկերություններն ինչ արժեքով են գնել «Նաիրիտի» արտադրանքը «միջնորդ» կազմակերպություններից 2006-2009 թթ. ընկած ժամանակահատվածում: Այդ կազմակերպություններից են բաշկիրական «Վիմպել» ձեռնարկությունը, Չեբոկսարի քաղաքի «Չապաևի անվան արտադրական ձեռնարկությունը» և Օրենբուրգ քաղաքի «ՕՌՏ» ձեռնարկությունը:

Իմ ուսումնասիրությունները պարզեցին, որ ՀՀ կառավարության ներկայացուցչի հայտարարած 2500-2700 դոլար մեկ տոննայի դիմաց շուկայական արժեքը չի համապատասխանում իրականությանը, քանի որ բաշկիրական «Վիմպել» ձեռնարկությունը «Նաիրիտի» արտադրանքը «միջնորդներից» գնել է ստորև ներկայացված արժեքներով.

2006 թվականին – 111.000 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-27 ռուբ.) կազմում է 4100 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց,

2007 թվականին – 113.000 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-25 ռուբ.) կազմում է 4500 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց,

2008 թվականին – 188.800 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-24 ռուբ.) կազմում է 7800 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց,

2009 թվականին – 180.000 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-30 ռուբ.) կազմում է 6000 դոլար գումար մեկ տոննայի դիմաց:

Չեբոկսարի քաղաքի «Չապաևի անվան արտադրական ձեռնարկությունը» «Նաիրիտի» արտադրանքը «միջնորդներից» գնել է`

2006 թվականին – 110.000 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-27 ռուբ.) կազմում է 4000 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց,

2007 թվականին – 130.000-ից մինչև 164.000 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-25 ռուբ.) կազմում է 5200 – 6500 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց,

2008 թվականին – 188.800 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-24 ռուբ.) կազմում է 7800 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց,

2009 թվականին – 188.800 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-30 ռուբ.) կազմում է 6200 դոլար գումար մեկ տոննայի դիմաց:

Օրենբուրգ քաղաքի «ՕՌՏ» ձեռնարկությունը «Նաիրիտի» արտադրանքը «միջնորդներից» գնել է`

2006 թվականին – 110.000 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-27 ռուբ.) կազմում է 4000 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց,

2007 թվականին – 130.000-ից մինչև 165.000 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-25 ռուբ.) կազմում է 5200 – 6500 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց,

2008 թվականին – 188.800 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-24 ռուբ.) կազմում է 7800 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց,

2009 թվականին – 188.800 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-30 ռուբ.) կազմում է 6200 դոլար գումար մեկ տոննայի դիմաց:

Սույն «ֆաքս-4»-ին կից ներկայացնում եմ վերը նշված կազմակերպությունների կողմից տրամադրված փաստաթղթերը ( JPG տարբերակով):

Հարց 1. Ի մի բերելով այս «Ֆաքս-4»-ում ներկայացված ուսումնասիրությունները, ձեզ համար (որպես «Նաիրիտ» գործարանի 10 տոկոս պետական բաժնեմասի հիմնական պատասխանատու) արդյո՞ք պարզ չի, որ 2006 – 2010 թթ. ժամանակահատվածում «Նաիրիտ» գործարանի կողմից արտադրված մոտ 30.000 տոննա պատրաստի կաուչուկը Հայաստանից արտահանվել է «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ»-ին և այլ «սկումբրիևիչյան» կազմակերպություններին, որի արդյունքում նրանք մեկ տոննայից ստացել են նվազագույնը 2000 դոլար գերշահույթ, իսկ պարզ հաշվարկի դեպքում ստացվում է 60 միլիոն դոլարին համարժեք գերշահույթ (կրկնում եմ նվազագույնը): Եվ սա այն պարագայում, երբ «բարիք ստեղծող»` «Նաիրիտ» գործարանում կյանքի համար վտանգավոր թունավոր արտադրամասերում աշխատող բանվորները ամիսներով աշխատավարձ չէին ստանում, իսկ ստացածներն էլ զուտ գոյությունը պահպանող սիմվոլիկ գումար էր:

Հարց 2. Ձեր եղբայրը, որը զբաղեցնում է «Նաիրիտ» գործարանի կոմերցիոն հարցերով փոխտնօրենի պաշտոնը տեղյա՞կ չէր կաուչուկ սպառող կազմակերպություններից, որպեսզի «Նաիրիտի» արտադրանքը առանց միջնորդի առաքվեր նրանց և բարձր շահույթներն էլ ուղղորդվեին Հայաստան:

Հարց 3. Դուք, որպես ՀՀ վարչապետ հաշվե՞լ եք, թե՞ «Նաիրիտ» գործարանի արհեստականորեն վնասով աշխատացնելու պարագայում որքա՞ն է տուժել ՀՀ պետական բյուջեն … այսինքն` ու՞մ եմ հարցնում…

Հաջորդ «ֆաքսով» դեռ կանդրադառնամ գործարանի ուռճացված աշխատավարձի ֆոնդին և ՀՀ Նախագահից մի քանի անգամ բարձր աշխատավարձ ստացող ձեր


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031