Այս տարվա մարտի 19-ին «Օ Դը Սենը կօգնի Տավուշին»՝ եւ դեկտեմբերի 2-ին ՝ «Դանիացի հղի կովերը արդեն Տավուշում են»՝ հրապարակումներով տեղեկացրել ենք, որ հայկական Տավուշն ու ֆրանսիական Օ Դը Սենը ապակենտրոնացված համագործակցության պայմանագիր են կնքել, ըստ որի՝ ֆրանսիացիների օգնությամբ Տավուշի Լուսաձոր գյուղում կզարգանա անասնապահությունը: Ֆրանսիացիների օգնությամբ լուսաձորցիներին ու Լուսաձորի ֆերմային է հատկացվել 130 դանիական ջերսեյ տեսակի կով: Կովերը կաթնատու ցեղի են և տարեկան 5000-7000 լիտր բարձր յուղայնությամբ կաթ են տալիս: Մարզում հիմնվելու են նաեւ կաթի վերամշակման և պանրի արտադրամասեր:
Իսկ ահա Արագածոտնում, աշխատում են ճագարաբուծությունը զարգացնելու ուղղությամբ: Ըստ մարզի գյուղատնտեսության աջակցության կենտրոնի, այսօր Արագածոտնում պահում-բազմացնում են գերմանական ռիզեն եւ բելգիական ֆլանդեր տեսակի ճագարներ: Գերմանական ճագարները ճագարները մսատու են եւ կշռում են 12-14 կգ: Ճագարագործների խոսքով, ճագարի մսի պահանջարկ Հայաստանում այսօր կա: